Էրդողանը կոչ է արել վերանայել Լոզանի պայմանագիրը 7 դեկտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան այցից ժամեր առաջ հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը թարմացման կարիք ունի: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հակադարձել է, որ Էրդողանի հարցազրույցի հետ կապված «լուրջ մտավախություններ» կան: Էրդողանը երկօրյա այցով Հունաստանում կլինի դեկտեմբերի 7-8-ը: Թուրքիայի նախագահը վերջին անգամ այցելել է Թուրքիա 65 տարի առաջ՝ 1952-ին, սակայն, Էրդողանը եղել է Հունաստանում, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, հաստատում է երկու երկրների միջև անցնող սահմանը և ամրագրում է Հունաստանի իրավասությունը Էգեյան ծովում, գրում է ՌԻԱ Նովոստին: «Երբ խոսում եմ թարմացման մասին, նկատի ունեմ, որ կարող ենք քննարկել ամեն ինչ՝ ալֆայից մինչև օմեգա: Հնարավոր է, որոշ հարցեր նյարդայնացնեն Հունաստանին, բայց մենք կարող ենք նստել ու քննարկել»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ քննարկումը կառնչվի ոչ միայն Հունաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին: Լոզանի պայմանագրով են որոշված նաև Թուրքիայի սահմանները Իրաքի, Բուլղարիայի ու Սիրիայի հետ: Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։ Էրդողանի հայտարարությունը կտրուկ հակասում է Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923-ի Լոզանի պայմանագիրը համարում է անվիճելի հիմք երկկողմ հարաբերությունների համար: Այդ դիրքորոշումը հաստատել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Լոզանի խաղաղ պայմանագիրը, որը կնքվել է 1923թ. հուլիսին մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, և մյուս կողմից Թուրքիայի միջև, հաստատել է Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության փլուզումը: Էրդողանը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Թուրքիայի հակառակորդները պայմանավորվել են ստորագրել այդ համաձայնագիրը: Ըստ թուրք նախագահի, Լոզանում թուրքերը Հունաստանին հանձնեցին Էգեյան ծովի կղզիները, «որտեղի ճիչերը լսվում են մեր ափին», որտեղ գտնվում են «թուրքական մզկիթներն ու սրբությունները»: «Այդ խնդիրներն առաջացան այն մարդկանց պատճառով, որոնք նստած էին Լոզանում սեղանի շուրջ և չկարողացան պաշտպանել մեր իրավունքները»,-ասել է Էրդողանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |