Հայ արքեպիսկոպոս. Ինջիրլիք օդանավակայանը հայերին պատկանող հողերի վրա է կառուցվել

Հայ արքեպիսկոպոս. Ինջիրլիք օդանավակայանը հայերին պատկանող հողերի վրա է կառուցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ինջիրլիք օդանավակայանը գտնվում է մինչև Հայոց ցեղասպանությունը հայկական սեփականություն հանդիսացող հողերի վրա է: Այս մասին Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:

Նա հավելել է նաև, որ Թուրքիան օդանավակայանը տրամադրում է ԱՄՆ-ին:

«Մենք այդ երկրում երբեք սոսկ փոքրամասնություն չենք եղել», - ասել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:

Նրա խոսքով՝ միայն Արևմտյան Հայաստանում մինչև ցեղասպանությունը գործել է 2600-ից ավելի հայկական եկեղեցի և վանք, իսկ այսօր գործում է միայն Աղթամար կղզու եկեղեցին, այն էլ՝ տարին միայն մեկ օր:

«Վերջին 10 տարիների ընթացքում մենք փորձել ենք Թուրքիայի իշխանությունների հետ կապ հաստատել իրավաբանների միջոցով, սակայն՝ ապարդյուն», - ասել է արքեպիսկոպոսը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---