Զիդան. Ռոնալդուն լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ

Զիդան. Ռոնալդուն լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ

PanARMENIAN.Net - «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ:

«Ռոնալդուի վիճակագրությունն ինքնին խոսուն է: Նա լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ: Այն, ինչ նա է անում, չի անում ոչ ոք: Եթե ինձ առաջարկեին ընտրել լավագույնին, ես կընտրեի ինձ: Իսկ եթե լուրջ՝ Կրիշտիանուն շատ ավելի լավն է: Թեև իմ կարիերան ևս վատը չէր»,-հայտարարել է Զիդանը BBC-ին, գրում է Eurosport-ը:

France Football-ը Ռոնալդուին 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել: Կրիշտիանուն արդեն 5 «Ոսկե գնդակ» ունի և հավասարվել է այդ ցուցանիշով Լիոնել Մեսսիին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---