Հայաստանցիները ևս կտեսնեն դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվող «աստղային անձրևը»13 դեկտեմբերի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ կեսգիշերից հետո, Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը կդիտվի, PanARMENIAN.Net ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելիս, հանդիպում է երկնաքարերի խմբի, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: «Հայաստանից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքն անզեն աչքով»,- ասում է Արեգ Միքայելյանն ու խորհուրդ տալիս ավելի գեղեցիկ տպավորություններ ստանալու համար դիտել այն Երևանից դուրս: «Մայրաքաղաքի լույսերն ու մթնոլորտային աղտոտվածությունը թույլ չեն տալիս տեսնել հոսքն իր ողջ գեղեցկությամբ: Հոսքը դիտելու համար Երևանից որքան հեռու վայր ընտրեք, այնքան ավելի լավ», - ասում է աստղադիտարանի տնօրենը: «Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ը, իսկ առավելագույն փուլում կարելի է մինչև 60 ասուպ տեսնել», - ասում է Միքայելյանը: Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ավելի քան 150 տարի առաջ, 1862-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ Կաստոր աստղի մոտ՝ Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունը մոտ 35 կմ/վ է, և դրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |