Զեյթունցյան. 2017-ին զբոսաշրջիկների այցերը 21%-ով աճել են![]() 19 դեկտեմբերի 2017 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 2017-ի 9 ամսում Հայաստան է այցելել 1.172.402 զբոսաշրջիկ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարվա արդյունքները: «Այսպիսով, մենք նախորդ տարվա համեմատ արձանագրել ենք զբոսաշրջիկների այցելությունների մոտ 21% աճ», - ասել է Զեյթունցյանն՝ ընդգծելով.«Սա մեզ համար գոհացուցիչ արդյունք է, սակայն բավարար չէ, քանի որ այս պահին ընդունակ ենք շատ ավելի զբոսաշրջիկներ ընունել», հայտնում է Aysor.am-ը: Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ քանակական առումով զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Իսկ այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը: «Պետք է նշել, որ զբոսաշրջիկների թվի աճին նպաստել է ինչպես մի շարք երկրների հետ վիզաների դյուրացումն, այնպես էլ սահմանային անցման կետերի դյուրացումը, մեր վարած քաղաքականությունը, մասնավոր-պետական համագործակցությունը և մի շարք այլ գործոններ», - ասել է Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով՝ 2017-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200.000 դոլար, իսկ 2018թ. պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 400.000 դոլարի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջությունը 2017-ին աճել է 32%-ով: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է 2017-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների վարկանիշը՝ ըստ 2017-ի 9 ամսում ՌԴ-ից արտերկիր արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |