Բիլ Գեյթսը «գաղտնի Սանտա» է դարձել Reddit-ի աշխատակցուհու համար

Բիլ Գեյթսը «գաղտնի Սանտա» է դարձել Reddit-ի աշխատակցուհու համար

PanARMENIAN.Net - Reddit-ի օգտատերերը արդեն մի քանի տարի է, ինչ «գաղտնի Սանտա» են խաղում և գաղտնի նվերներ ուղարկում միմյանց Սուբ Ծնունդին: 2013-ից նրանց է միացել նաև Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը: Այս անգամ նա նվեր է ուղարկել VietteLLC նիկով օգտատերին: Իր հարցաթերթիկում աղջիկը գրել էր, որ պաշտում է կատուներին և 4 կատու է պահում: Արդյունքում Գեյթսը նվերներով հսկայական տուփ է ուղարկել աղջկան՝ այսպես թե այնպես կապված նրա նախասիրության հետ, ինչպես նաև նվիրատվություն է արել 3 բարեգործական կազմակերպության, որոնք օգնում են անտուն կատուներին, գրում է birdinflight.com-ը:

Նվերների թվում էր հսկայական Փուշին կատու փափուկ խաղալիքը, ևս մեկ փափուկ խաղալիք կատվի տեսքով, տոնածառի խաղալիք կատվի տեսքով, գիրք կատուների ապաստարանի մասին, ստարտափերի մաիսն պատմող գիրք, ասեղնագործ նկար «Ապրիր մյաու ոճով» գրառումով, Dave Matthews Band խմբի վերնաշապիկ և սթիքեր, ճապոնական Դարումա տիկնիկ, True Grit խանութի նվեր քարտ, այդ թվում նաև Գեյթսի լուսանկարը Փուշինի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---