Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կրկնապատկվել է

Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - 2017 թվականի ընթացքում մոտ 100%-ով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Տարեսկզբից մինչև այսօր ներմուծվել է 32.500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 մլրդ դրամի մուտք: Ցուցանիշը 15.649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. նախորդ տարի 14 մլրդ դրամի 16.851 մեքենա է ներկրվել»,- ասել է ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

Ընթացիկ տարում մեքենաների մոտ 60%-ը բերվել է Ճապոնիայից: Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---