Կինոքննադատները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը

Կինոքննադատները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը

PanARMENIAN.Net - Variety-ի փորձագետները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը, որոնք չեն դարձել վարձույթի առաջատարներ, չնայած կինոքննադատների բարձր գնահատականներին:

Առաջինը ցանկում Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղնիկի սպանությունը» ֆիլմն է Նիքոլ Քիդմանի և Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Մայիսին, երբ ֆիլմը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում, կանխատեսումներ եղան, որ այն կառաջադրվի Օսկարի և նույնիսկ համեմատում էին Սթենլի Կուբրիկի ֆիլմերի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն, դիստրիբյուտորը բազում այլ նախագծեր ուներ և ֆիլմը պատշաճ ուշադրության չարժանացավ:

Աննկատ մնաց նաև «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմը Չարլի Հաննեմի, Ռոբերտ Պատիսոնի և Սիեննա Միլլերի մասնակցությամբ, որը պատմում է դեպի Ամազոնի ջունգլիներ խորհրդավոր գիտարշավի մասին: Եռյակը եզրափակում է «Սեռերի պատերազմը» Ուիմբլդոնի չեմպիոն Բոբբի Ռիգսի և թենիսիստուհի Բիլլի Ջին Քինգի միջև, որի դերում նկարահանվել է Էմմա Սթոունը:

Ընդհանուր առմամբ ցանկում 13 ֆիլմ կա, այդ թվում «Ավելի ուժեղ», «Մադբաունդ» ֆերման», «Փաթթի Քեյքս», «Լողափնյա առնետները», «120 հարված րոպեում», «Ուրվականի պատմությունը», «Անձնական գնորդը», «Լավ ժամանակը», «Նրանց աստղային ժամը» կինոժապավենները և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---