Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն

Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն

PanARMENIAN.Net - Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն: Անվտանգության նոր միջոցները սահմանվում են կանանց ոտնձգություններից պաշտպանելու համար:

Քյոլնում 2 տարի առաջ Ամանորի օրերին կանանց դեմ ուղղված հարձակումների և կողոպուտի մեծաթիվ դեպքերը ցնցեցին Գերմանիան: Հարյուրավոր կանայք հայտնեցին, որ հարձակման զոհ են դարձել՝ արտաքինով ներգաղթյալների հիշեցնող տղամարդկանց ավազակախմբերի կողմից:

Քյոլնում իրադարձությունների պատճառով երկրում աճել է սոցիալական լարվածությունը, որը կապում են մեծաքանակ փախստականների և ներգաղթյալների հետ՝ 2015-ին մոտ 1,1 մլն մարդ է ներգաղթել Գերմանիա:

Ակնկալվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ են Ամանորը Բեռլինում դիմավորելու: Քաղաքում անվտանգության ուժեղացված կանոններ կսահմանվեն՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կարգելվի մեծ պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաև ալկոհոլ տանելը, գրում է BBC-ին:

Հարձակումների կամ սեռական ոտնձգությունների ենթարկված կանայք կկարողանան օգնություն ստանալ հատուկ «անվտանգության գոտիներում», որտեղ կհերթապահեն Կարմիր խաչի աշխատակիցները: Քաղաքային ոստիկանությունը նաև հատուկ խորհուրդներ է հրապարակել կանանց համար՝ կոչ անելով դիմել օգնության, եթե նրանք վտանգ զգան, ինչպես նաև փոքր պայուսակներ վերցնել առանց արժեքավոր իրերի:

Սակայն անվտանգության գոտիների գաղափարը բոլորի սրտովը չէ: Քննադատները պնդում են, որ նման միջոցները չեն օգնի հանցագործների դեմ պայքարին, իսկ ոմանք էլ դրանում խտրականության տարրեր են տեսնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---