Բրեդ Փիթը մտադիր էր $120.000 վճարել «Գահերի խաղը» Դեյեներիսի հետ դիտելու համար

Բրեդ Փիթը մտադիր էր $120.000 վճարել «Գահերի խաղը» Դեյեներիսի հետ դիտելու համար

PanARMENIAN.Net - Դերասան Բրեդ Փիթը բարեգործական աճուրդում փորձել է գնել «Գահերի խաղի» սերիաներից մեկը Էմիլիա Քլարկի հետ դիտելու իրավունքը, որը կազմակերպել էր Շոն Փենը: Աճուրդը կայացել է հունվարի 6-ին Լոս Անջելեսում:

Դեյեներիս Տարգարիենի դերը ֆիլմաշարում կատարած դերասանուհու հետ «Գահերի խաղի» մեկ սերիան դիտելու իրավունք տվող լոտի մեկնարկային գինը եղել է 20.000 դոլար: Փիթն առաջարկել է 80.000 դոլար, իսկ հետո բարձրացրել մինչև 90.000 դոլար, գրում է Meduza-ն Variety-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ աճուրդի ժամանակ դահլիճում ինչ-որ մեկը բացականչել է. «Իսկ Հյուսիսի արքան այստե՞ղ է»: Սակայն, հենց այդ պահին Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը դուրս էր եկել դահլիճից: Վերադառնալով՝ նա առաջարկել է միանալ Քլարկին՝ այժմ լոտն առաջարկում էր դիտել «Գահերի խաղը» 2 գլխավոր դերակատարների հետ միասին:

Դրանից հետո Փիթն էլ ավելի բարձրացրեց դրույքը՝ մինչև 120.000 դոլար: Ինչպես հայտնել է US Weekly-ի աղբյուրը, դերասանն արդեն ուրախ-ուրախ բարձրացրել էր ձեռքը, երբ աճուրդի անհայտ մասնակիցը 150.000 դոլար առաջարկեց: Արդյունքում լոտը վաճառվեց 160.000 դոլարով, սակայն, հյատնի չէ թե ում: Փիթը հավանություն տվեց գնորդին ծափահարություններով:

Ավելի ուշ աճուրդում Դի Կապրիոն 80.000 դոլար առաջարկեց ամերիկացի նկարիչ Ջոշ Սմիթի կտավի համար, սակայն Էմիլիա Քլարկը վճարեց 90.000 դոլար: Սմիթի մեկ այլ կտավը բաժին ընկավ ԴիԿապրիոյին: Գումարը կփոխանցվի J/P HRO ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը օգնում է Հաիթիի բնակիչներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---