ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել11 հունվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիների փոխայցելություններն առաջիկայում կիրականացվեն առանց մուտքի արտոնագրերի: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացություն է սատցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Նախագծի հիմնական զեկուցող արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան, հայտնում է Aysor.am-ը: «Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավել քան 90 օր», - ներկայացրեց Քոչարյանը: Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները չընդդիմացան, և փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |