// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԴիԿապրիոն կնկարահանվի սերիական մարդասպան Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում

ԴիԿապրիոն  կնկարահանվի սերիական մարդասպան Մենսոնի մասին Տարանտինոյի ֆիլմում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Լեոնարդո ԴիԿապրիոն կնկարահանվի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում, որը պատմում է 20-րդ դարի ամենադաժան և հանրահայտ մարդասպաններից մեկի՝ Չարլզ Մենսոնի մասին: Այս մասին գրում է IndieWire կայքը:

Ֆիլմում իրադարձությունները զարգանալու են 1969 թվականի Լոս Անջելեսում, ներկայացվելու են այդ ընթացքում Մենսոնի կողմից իրագործված սպանությունները:

Ենթադրվում է, որ դերասանուհի Մարգո Ռոբին կարող է մարմնավորել Մենսոնի կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթին:

Նախկինում՝ 2012 թվականին, Տարանտինոն ու ԴիԿապրիոն համագործակցել էին «Ազատագրված Ջանգոն» (Django) ֆիլմի շրջանակում: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը:

 Ուշագրավ
Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում
Էմիլիա Քլարկն ասել է, որ նույնիսկ դերասանները միշտ չէ, որ հասկանում են, թե կոնկրետ այդ պահին որ հատվածն է նկարահանվում
Նա տեղեկացրել է՝ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից