Պերմում տուժած 10-ամյա Աբրոյանը փախել է հարձակվողներից և ինքնուրույն հասել պոլիկլինիկա16 հունվարի 2018 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Պերմի դպրոցում դանակահարված 10-ամյա Մենուա Աբրոյանն այժմ հիվանդանոցում է մյուս վիրավոր համադասարանցիների հետ միասին: Նրա հայրը՝ Արգիշտի Աբրոյանը որոշ մանրամասներ է ներկայացրել հունվարի 15-ին դպրոցում կատարված հարձակումից: Միջադեպը տեղի է ունեցել Պերմի առանձին առարկաների խորացված ուսուցմամբ թիվ 147 դպրոցում Երևանի ժամանակով 09:19-ին: Դիմակավոր 2 երիտասարդ, ըստ որոշ տվյալների դպրոցի նախկին և ներկայիս աշակերտներ, ներխուժել է դպրոց և հարձակվել աշակերտների վրա: Ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, որոնցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց: «Որդիս այդ դպրոցն է հաճախում առաջին դասարանից: Մեզ դուր էր գալիս դպրոցը: Ինչպես պատմեց տղաս, մոտ 9:45-ին 2 երիտասարդ է ներխուժել դասարան: Մեկը դանակահարել է ուսուցչուհուն, իսկ հետո անմիջապես մոտեցել տղայիս՝ նա առջևում է նստում, և կտրող հարվածներ հասցրել՝ վնասելով տղայի գլխամաշկը: Որդիս արագ վեր է ցատկել և դուրս վազել միջանցք, հետո փողոց, վազելով հասել Գագարինի փողոցում գտնվող պոլիկլինիկա: Այնտեղ բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան: Այժմ կինս որդուս հետ հիվանդանոցում է, ես ել դուրս եմ եկել աշխատավայրից, գնում եմ նրանց մոտ»,-պատմել է տղայի հայրը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Տուժած երեխաներից 2-ի վիճակը ծանր է՝ նրանց վնասվածքները լուրջ են: Ուսուչուհուն վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է: Հարձակվողները ձերբակալվել են: Նրանցից մեկը նույն դպրոցի շրջանավարտ է, մյուսը՝ դպրոցի աշակերտ: Հայտնի է նաև, որ նրանցից մեկը հաշվառման է վերցված հոգենյարդաբանական դիսպանսերում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |