ԵՄ-ն ՀՀ-ում 5 նոր ծրագիր է սկսում. Քաղհասարակությունը 1,74 մլն եվրո կստանա

ԵՄ-ն ՀՀ-ում 5 նոր ծրագիր է սկսում. Քաղհասարակությունը 1,74 մլն եվրո կստանա

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված 5 նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով:

Հայաստանի քաղհասարակությունը նոր ծրագրերի համար կստանա 1,74 մլն եվրո։

Ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որնոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ։

«Այս նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր», - ասել է Սվիտալսկին։

Սվիտալսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է զարգացման աջակցության ոլորտների համար Հայաստանի հատկացումների չափը ավելացնել 20-25 տոկոսով: Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Հայաստանը շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ է նախաձեռնել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների` մարդու իրավունքերից մինչև տնտեսության զարգացում, և իրենք, որպես ԵՄ, առաջնահերթ են համարում ֆինանսական օժանդակություն ցույց տալ այս գործընթացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---