WikiLeaks. Արմեն Սարգսյանը 2007-ին վարչապետի թեկնածու էր Աբրահամյանի ու Սարգսյանի հետ20 հունվարի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել: Նման տվյալներ է պարունակում WikiLeaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկը 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Պերինայի հետ հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել էր Սարգսյանի հավանական վարչապետության մասին և նշել, որ նա նախընտրելի էր Սերժ Սարգսյանի մերձավոր այն օղակների համար, որոնք քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ավելի թափանցիկ կառավարման և արևմտամետ քաղաքականության ակնկալիքներ ունեին: Նախկին պաշտոնյան պատմել էր նաև, որ այն ժամանակ վարչապետի թեկնածուների շարքում շրջանառվում էին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի անունները: Ավետիսյանը համոզմունք էր հայտնել, որ թեկնածուներից միայն Արմեն Սարգսյանը կկարողանա նոր շունչ հաղորդել համակարգին և պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը վերացման սպառնալիքի տակ է դնում Հայաստանի քաղաքական վերնախավը: Ըստ աղբյուրի, Սերժ Սարգսյանը հակված էր եղել տեխնոկրատ նախարարներ նշանակել նոր կառավարության կազմում: Սակայն նրան հետ են պահել ՀՀԿ-ի հնաբնակներ՝ այն օրերի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու Գալուստ Սահակյանը: Կարդացեք նաև․ Tetris, նավթ և Ամուլսար․ Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |