ՀՀ-ում Սիրիայից տեղահանվածների ինտեգրման ռազմավարություն է մշակվել24 հունվարի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված և ՀՀ-ում պաշտպանություն հայցող անձանց 4-ամյա ռազմավարություն է մշակել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով առաջարկվում է նոր դոնորներ (առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ) ներգրավել տեղահանված անձանց ինտեգրման մարտահրավերները հաղթահարելու համար: Նախագծի նպատակն է մինչև օրս կիրառված հրատապ և ժամանակավոր լուծումներից անցում կատարել առավել կայուն և երկարաժամկետ լուծումների, ինչպես նաև ապահովել պայմաններ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված, սակայն արդեն ՀՀ-ում նոր կյանք սկսելու, մշտական բնակություն հաստատելու, մշտական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև սեփական բիզնես հիմնելու ցանկություն հայտնած տեղահանված անձանց համար: Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, հիմնականում ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում: Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Ի տարբերություն Սիրիայի հարևան երկրների՝ Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի համար ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների՝ Հայաստանը, բացառությամբ ԵՄ անդամ որոշ երկրների (Գերմանիա, Ավստրիա), Եվրամիության կառույցներից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել՝ Սիրիական հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ընդունելու և պատշաճ ինտեգրման գործընթաց ապահովելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |