Սիրիական հայաշատ Ղամիշլին հրթիռակոծվել է

Սիրիական հայաշատ Ղամիշլին հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ի առավոտյան Թուրքիայի սահմանից հրթիռներ են արձակվել Սիրիայի հյուսիսարևելյան հայաշատ Ղամիշլի քաղաքի ուղղությամբ: Այս մասին գրում է «Գանձասար» պարբերականը:

Հրթիռներից մեկն ընկել է քաղաքի շենքերից մեկի վրա, ինչի հետևանքով երկու երեխա է վիրավորվել՝ մեկը՝ 2, մյուսը՝ 3 տարեկան:

Եփրատ գետի արևելյան կողմում գտնվող Ղամիշլին վերահսկում են Սիրիայի կառավարական զորքերը: Այս շրջանները չեն գտնվում հունվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության թիրախում: Անկարայի կողմից քրդերի դեմ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունը ծավալվում է Եփրատի արևմտյան ափին:

Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշել է, որ Թուրքիայի գործողությունները ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---