Ճապոնիայում «ինքնակառավարվող» հողաթափեր են ստեղծել (վիդեո)

Ճապոնիայում «ինքնակառավարվող» հողաթափեր են ստեղծել

PanARMENIAN.Net - Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը հատուկ համակարգ է նախագծել, որը թույլ է տալիս հողաթափերին ինքնուրույն «կայանվել» անհրաժեշտ վայրում: Այս մասին գրում է ռուսաստանյան Tjournal պարբերականը:

Ընկերությունն այսպիսով ցանկանում է գովազդել իր ProPilot մեքենաների ինքնուրույն կայանման համակարգը:

Հողաթափերին կցված են անիվներ, շարժիչ և սենսոր: Այսպիսի ինքնակառավարվող համակարգեր են ստեղծվել նաև սեղանի, բարձերի և հեռուստացույցի հեռակառավարման վահանակի համար: Ընկերությունից չեն հստակեցրել, թե արդյոք համակարգը խանագարում է հողաթափերի տիրոջը քայլելիս:

Համակարգը գործարկել են ճապոնական հյուրանոցներից մեկում: Ըստ Nissan-ի ինքնակառավարվող հողափաթերը ստեղծվել են մարդկանց զվարճացնելու և նրանց ընկճախտից հանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---