Ռոբոտն ընդհատել է թուրք նախարարի ելույթը. Վերածրագրավորել են

Ռոբոտն ընդհատել է թուրք նախարարի ելույթը. Վերածրագրավորել են

PanARMENIAN.Net - Թուրքական Sanbot կոչվող ռոբոտը վերածրագրավորվել է, Անկարայում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ահﬔթ Արսլանի ելույթն ընդհատելու համար: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:

Ռոբոտը, որը ներկայացվել է միջոցառման ընթացքում, կոչ է արել նախարարին փոքր-ինչ դանդաղ շարադրել իր ելույթը:

«Դանդաղ խոսիր, ես չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում: Ինչի՞ մասին ես դու խոսում»,- ասել է ռոբոտը նախարարին: Վերջինս կարգադրել է «լռեցնել ռոբոտին»:

«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է վերահսկի ռոբոտին: Խնդրում եմ արեք այն, ինչ պետք է»,- ասել է թուրք նախարարը:

Ռոբոտին «ձայնազրկել» են, իսկ միջոցառումից հետո՝ վերածրագրավորել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---