Ալիևը Բերդիմուհամեդովից շատ գիրք է «գրել» 9 փետրվարի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին լույս է տեսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմահատորյակի 53-րդ գիրքը՝ «Իլհամ Ալիև. Զարգացումն է մեր նպատակը»: 53-րդ գրքում հավաքված նյութերը ներառում են 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանը: Գրքում հավաքված են Ալիևի աշխատանքային այցերի, բանակցությունների, հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, այլ երկրների նախագահների հետ հանդիպումների, ընդունելությունների մասին նյութերը: Գրքերը լույս են տեսնում զարմանալի արագությամբ և պարբերականությամբ՝ փետրվարի 7-ին լույս էր տեսել 52-րդ հատորը, փետրվարի 6-ին՝ 51-րդը: Ընդհանուր առմամբ, 2012-ի սեպտեմբերից ի վեր լույս է տեսել Ալիևի բազմահատորյակի 11 հատոր: Ալիևի բոլոր գրքերում նկարագրված են այն քաղաքական իրադարձությունները, որոնց նա մասնակցել է: Ադրբեջանի նախագահին հաջողվել է նույնիսկ գերազանցել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որի հաշվին 40 գիրք կա: Բերդիմուհամեդովն իր գրքերում ավելի լայն թեմաների է անդրադառնում՝ գրելով ԶՈւ, դեղաբույսերի, թեյի, թուրքմենական ավանդույթների և «երջանիկ կյանքի» մասին: Միայն 2016-ին Թուրքմենստանի նախագահը 7 գիրք է գրել: Թուրքմենստանի դպրոցներում ուսուցիչներից և աշակերտներից պահանջում են մեջբերումներ անել Բերդիմուհամեդովի գրքերից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |