Գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը

Գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և RD Group ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին գրում է ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրների վրա հղումով:

Բիզնեսը կիսվելու է Avica Management Company-ի գծով, որի ակտիվների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար: Այդ ակտիվները ներառում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» գործարար թաղամասը, «Տարվա եղանակներ», Dream House առևտրի կենտրոնները, «Օբի Բորովսկոյե (Մոսկվա)» և «Օբի Պուլկովսկոյե» հիպերմարկետները, բաժնեմասերը «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնում, այլ ընկերություններում և օբյեկտներում:

Ըստ աղբյուրների, հայ գործարարները պայմանավորվել են, որ բոլոր առևտրի կենտրոնները կանցնեն Ադիբեկյանին, իսկ գրասենյակային ակտիվները՝ Ռուբեն Վարդանյանին:

Ըստ պարբերականի, որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ գործարարները տարակարծություններ ունեն բիզնեսի զարգացման և կառավարմանն առնչվող հարցերում, ուստի որոշել են զբաղվել յուրաքանչյուրն իր նախագծերով:

Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները հրաժարավել են մեկնաբանություններից:

Ռուբեն Վարդանյանը 99-րդն է Forbes ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում՝ նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Հեղինակավոր գործարար և բարեգործ Գագիկ Ադիբեկյանը ստեղծում է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---