Հարցում. «Խնամի-ծանոթ-բարեկամի» դերը կարևոր է լավ աշխատանք գտնելու համար12 փետրվարի 2018 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» հիմնադրամի՝ լավ աշխատանք գտնելուն նպաստող գործոնների մասին հարցմանը մասնակցած հայաստանցիների և վրաստանցիների 32%-ի համար «խնամի-ծանոթ-բարեկամի» գործոնը ամենակարևորն է: Հետազոտության համաձայն՝ թերի բարձրագույն և բարձրագույն կրթություն ունեցող հայաստանցիների 39%-ի համար բարեկամական և ընկերական կապերը լավ աշխատանք գտնելու հարցում ամենակարևոր գործոնն են: Մինչդեռ միջնակարգ կրթություն ունեցողների ընդամենը 27%-ի համար է նշված գործոնն ամենակարևորը: Հարցմանը մասնակցած վրաստանցիների մոտ կեսը անձնական որակները նշել է որպես լավ աշխատանք գտնելու հիմնական գործոններից մեկը: Մինչդեռ Հայաստանում այս գործոնը շեշտել է հարցվածների մեկ երրորդը:
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |