Բրիտանացի բժիշկները վերականգնել են հիվանդի կրծքավանդակը 3D տպիչի օգնությամբ

Բրիտանացի բժիշկները վերականգնել են հիվանդի կրծքավանդակը 3D տպիչի օգնությամբ

PanARMENIAN.Net - Բրիտանացի բժիշկները, հեռացնելով քաղցկեղային ուռուցքը, վերականգնել են հիվանդի կրծքավանդակը 3D տպիչի օգնությամբ: 71-ամյա Պիտեր Մեգզի 3 ող են հեռացրել և կրծքոսկրի կեսը՝ փոխարենը պրոթեզ տեղադրելով:

Ուռուցքը աճել էր և թենիսի գնդակի մեծություն ուներ, ուստի հեռացնելիս, հարկ էր եղել վնասել նաև կրծքավանդակը: Վիրահատությունը 8 ժամ է տեևել, գրում է BBC-ին:

Սովորաբար նման դեպքերում վիրաբույժները պրոթեզը ստանում են հատուկ բժշկական ցեմենտից: Սակայն 3D տպիչի շնորհիվ ստեղծվել է անհատական իմպլանտ տիտանի ձուլվածքից: Սա նման տեսակի պրոթեզների տպման առաջին դեպքերից է Բրիտանիայում:

Ցեմենտի պրոթեզի դեպքում այն հարկ կլիներ պատրաստել անմիջապես վիրահատության ժամանակ, դա կարող էր 1,5 ժամ տևել, սակայն հիվանդն այլ խնդիրներ էլ ուներ, առաջին հերթին սրտի հետ կապված: Ուստի, հարկավոր էր որքան հնարավոր է արագ ավարտել վիրահատությունը:

Տիտանի իմպլանտը նախապես է պատրաստվել՝ բժշկի մոդելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---