Անգլիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն

Անգլիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Անգլիկանյան եկեղեցին պայմանագիր են կնքել, համաձայն որի եկեղեցիների զանգակատները կօգտագործվեն ինտերնետ տարածելու համար։

CNBC հաղորդմամբ, պայմանավորվածությունը կօգնի զարկ տալ ինտերնետի տարածվածությանը փոքր համայնքներում։ Շուրջ 10 հազար եկեղեցի գյուղերում է գտնվում։

Պայմանագրերը կնքվելու են տեղական առաջնորդարանների ու մասնավոր օպերատորների միջև, եկեղեցիների կտուրներին ու զանգակատներին wifi ու լայնաշերտ ինտերնետի ցրիչ սարքեր են տեղադրելու։

Ծրագրին արդեն միացել է մոտ 120 եկեղեցի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---