Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի վերահսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:

Մասնավորապես քրդական խմբավորումները բանակին են հանձնել նախկինում իրենց հսկողության տակ հայտնված Ալ Հալյակ, Բաիդին, Աշ Շաֆիֆ և Շեյխ Հիդր շրջանները: Ակնկալվում է, որ առաջիկայում քրդերը բանակին կփոխանցեն նաև Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերոնշյալ շրջաններում կվերսկսեն աշխատքնը պետական ինստիտուտները Սիրիայի դրոշի ներքո:

Փետրվվարի 9-ին սիրիական բանակը հայտարարեց, որ Հալեպ և Համա գավառներն ամբողջապես ազատագրվել են ահաբեկիչներից:

Սիրիայի բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ազատագրեց Հալեպ քաղաքը 2016-ի դեկտեմբերի 21-ին: Քաղաքի արևելյան շրջանների ազատագրման գործողությունը մեկնարկել է 2017-ի հուլիսին: Նոյեմբերին ահաբեկիչները հայտնվեցին շրջափակման մեջ՝ որպես պատանդ ունենալով հազարավոր խաղաղ բնակիչների: Բանակցությունների արդյունքում նոյեմբերի վերջում ՌԴ, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ հաջողվեց պայմանավորվել գրոհայինների և նրանց ընտանիքների անդամների դեպի Իդլիբ հեռանալու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---