Մեծ հրդեհ Բաքվում. 24 զոհ կա

Մեծ հրդեհ Բաքվում. 24 զոհ կա

PanARMENIAN.Net - Մարտի 2-ի առավոտյան մեծ հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում, որը գտնվում է Բաքվում: 24 մարդ է զոհվել: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ, Գլխավոր դատախազության և ԱԻՆ համատեղ հայտարարության մեջ:

Հաջողվել է փրկել 34 մարդու, հայտնում է Haqqin.az-ը:

Վերջին տվյալներով հրդեհը մարվել է:

Ըստ համապատասխան մարմինների համատեղ հայտարարության, հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրացանցի անսարքությունը:Քրեական գործ է հարուցվել: «Ստեծղվել է օպերատիվ քննչական խումբ ՆԳՆ, ԱԻՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---