ԱԶԲ-ն $32 մլն վարկ է տրամադրել «Սպայկային» 2 մարտի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ և 2 միլիոն կգ համապատասխանաբար: Պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում, հայտնում է Aysor.am-ը: «Գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար», - ասել է պարոն Ռոզենթալը: Այս ծրագիրը թույլ կտա ընդլայնել «Սպայկա» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության և մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով և արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ: Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միևնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան և հաճախորդների ցանցը: «ԱԶԲ-ի կողմից տրամադրված վարկը կենսական նշանակություն ունի «Սպայկա» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ջրային ռեսուրսները», - ասել է Ղազարյանը: Նա հավելել է, որ վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր: Ծրագիրը նաև կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող և արտահանող, և կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |