Զվյագինցևի «Անսիրությունը» «Սեզար» է ստացել 3 մարտի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» գեղարվեստական ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակին: Այդ մասին ասվում է մրցանակի կայքէջում: Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ առաջ անցնելով մրցակիցներից, այդ թվում Քրիսթոֆեր Նոլանի «Դյունկերկից» և Դեմիեն Շազելի «Լա-Լա-Լենդից»: Հունվարի 23-ին ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հրապարակեց «Օսկարի» հավակնորդների ցանկը: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Զվյագինցևի «Անսիրությունը» կպայքարի չիլիացի Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», լիբանանցի Զիադ Դուերի «Վիրավորանք», հունգարացի Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» և շվեդացի Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին» ֆիլմերի հետ: bwin.ru բուքմեքերը Զվյագինցևի ֆիլմի շանսերը գնահատում է 13 տոկոս՝ (գործակից՝ 7.00), գրում է Lenta.ru-ն: 2017-ի հոկտեմբերին «Անսիրությունը» սատցել է Լոնդոնի միջազգային 61-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Ժյուրիի անդամները ֆիլմը համարել են «շատ պոետիկ և գեղեցիկ»: Ֆիլմի սյուժեն այն մասին է, որ ընտանիքում, որտեղ ապահարզանից առաջ ծնողներն ակնհայտորեն չեն սիրում ոչ միայն միմյանց, այլ նաև իրենց 12-ամյա որդուն, տղան փախչում է տնից: Նրա որոնումներն էլ կազմում են ֆիլմի բովանդակությունը: Քննադատներն արդեն համեմատում են այն համաշխարհային կինոյի գլուխգործոցների հետ, ինչպիսիք են Անտոնիոնիի «Արկածը», Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» և Հանեկեի «Քողարկվածը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |