ՊՆ պատվիրակությունը մեկնել է Չինաստան![]() 14 մարտի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստան: Նրանք կայցելեն ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 2017-ի սեպտեմբերին պաշտոնական այցով Չինաստան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: «Պոլի գրուպ» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, պատրաստակամություն էին հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։ «Նորինկո» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |