Լոնդոնը ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի14 մարտի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Ըստ Բրիտանիայի ԱԳՆ-ի, երկրում ընդհանուր առմամբ աշխատում է ՌԴ 59 դիվանագետ: «Ըստ Վիեննայի կոնվենցիայի, Մեծ Բրիտանիան արտաքսում է ռուս դիվանագետներին որպես հետախուզության քողարկված սպաների: Նրանք մեկ շաբաթ ունեն երկրից հեռանալու համար: Սա կլինի ամենամեծ միաժամանակյա արտաքսումը վերջին 30 տարում»,-ասել է Մեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, այդ քայլը «կխարխլի Բրիտանիայում ռուսական հետախուզության գործունեությունը երկար տարիների հեռանկարով»: Մեյը նաև խոստացել է խանգարել Ռուսաստանին, եթե վերջինս «փորձի վերականգնել այդ գործունեությունը»: Մեյը ուղղակիորեն մեղադրում է Մոսկվային Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման համար և խոստացել է ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ դեմ միջազգային գործողությունների կոչ անել: ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել: Photo. REUTERS/Andrew Yates Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |