Վթար Գուդաուրիի ճոպանուղում. Կան տուժածներ (վիդեո) 16 մարտի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ շարքից դուրս է եկել ճոպանուղին: 8 մարդ է տուժել, այդ թվում ՌԴ 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և Շվեդիայի 1 քաղաքացի, հայտնում է Sputnik Վրաստանը: Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստարանները դահուկորդների հետ միասին հետ գլորվում դեպի ստորին կայարան և բախվում իրար: Թբիլիսիից Գուդաուրի են ուղարկել 2 ուղղաթիռ, որոնք առավել ծանր վիճակում գտնվող տուժածներին կտեղափոխեն մայրաքաղաք: Տուժած Ուկրաինայի քաղաքացուհին հղի է, բողոքում է մեջքի շրջանում ուժեղ ցավերից: Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով 6 ամիսց մինչև 2 տարի ժամկետով, կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |