Թուրքիան հիվանդանոց է ռմբակոծել Աֆրինում. 16 զոհ կա

Թուրքիան հիվանդանոց է ռմբակոծել Աֆրինում. 16 զոհ կա

PanARMENIAN.Net - Առնվազն 16 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան թուրքական օդուժի կողմից Աֆրինի ռմբակոծման հետևանքով: Ավիահարվածից տուժել է նաև հիվանդանոցը, հայտնում են աղբյուրները հոսպիտալում:

«Հիվանդանոցը ուղիղ հարվածի տակ հայտնվեց: Հիվանդները հիվանդասենյակներում էին, երբ հայտնվեցին ռմբակոծության տակ»,-ասել է բուժհաստատության ղեկավարը, գրում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով:

Ըստ Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման խորհրդի տեղեկությունների, զոհվածների թվում 2 հղի կին կա: Ընդհանուր առմամբ Աֆրինի և արվարձանների ռմբակոծությունից արդեն 43 մարդ է զոհվել:

Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված է թուրքական զորքերի կողմից:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---