Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովը կոչ է արել ԼՂ խնդրի կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից21 մարտի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Այդ մասին ասվում է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մեջ, որն ընդունվել է մարտի 20-21-ը Երևանում անցկացված նիստում: «Քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա` արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար», - ասված է հայտարարությունում: Երևանյան նիստի մասնակիցներն ընդգծել են բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը և լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, հաստատել աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հայտնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը: «Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը, և հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և կայուն կարգավորման անբաժանելի մաս», - ասված է հայտարարությունում: Հայտարարության նախագիծը ներկայացրել էր Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, այն ընդունվել է միաձայն: Երևանյան նիստն ավարտվել է, որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Քվեբեկում հուլիսի 5-10-ը կայանալիք լիագումար նիստի շրջանակում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |