ՌԴ ԱԻՆ. Կեմերովոյում հրդեհից բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են28 մարտի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Կեմերովոյում «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված 64 անձի մարմինները հայտնաբերվել են: Այդ մասին հայտարարել է ԱԻՆ ղեկավար Վլադլեն Ակսյոնովը: Իշխանությունները պնդում են, որ անհետ կորածներ չկան: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը: «Անհետ կորածներ չկան: Չկան մարդիկ, որոնք չգիտեն, թե որտեղ են իրենց մերձավորները»,-ասել է Ակսյոնովը: ԱԻՆ-ը հաստատել է, որ հրդեհի հետևանքով 41 երեխա է զոհվել: Մարտի 27-ին այդ մասին են հայտնել զոհվածների հարազատների կազմակերպած Կեմերովոյի շտաբում: 27 զոհվածի ինքնությունը հաստատված է, 6-ի դեպքում լրացուցիչ փորձաքննություն է պահանջվում, ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ ակտիվիստ Ռասիմ Յարոլիևը հայտնել է, որ անհետ կորածների որոնումներով զբաղվող նախաձեռնող խմբի անդամները ստուգել են զոհվածների և անհետ կորածների իրենց ցուցակը: «Ստուգումից հետո ցուցակը 86-ից կրճատվել է մինչև 77 մարդ՝ 25 ինքնությունը հաստաված զոհ, 39 անհետ կորած և 13 մարդ, որոնց անհետացման մասին հայտնել է բնակչությունը»,-ասել է նա: Կեմերովոյի առևտրի կենտրոնի ղեկավարներն ու աշխատակիցները հայտարարել են, որ հրդեհի պատճառը կարող էր հրկիզումը լինել, իսկ ազդարարման համակարգն ինչ-որ մեկն անջատել էր հրդեհից 15 րոպե առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |