Արցախում ականի պայթյունից HaloTrust-ի 3 աշխատակից է զոհվել, 2-ը՝ վիրավորվել29 մարտի 2018 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Halo Trust ընկերության 3 աշխատակից, վիրավորվել՝ 2-ը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում հայտնեց ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը: «Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ականզերծման աշխատանքներ իրականացնելիս: Այժմ ճշտվում են դեպքի մանրամասները»,- ասաց Նարիմանյանը: Նա հայտնեց, որ զոհերի և վիրավորների ինքնությունը ճշտվում է: Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Photo. Al Jazeera Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |