ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար30 մարտի 2018 - 18:51 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի 22-ից ԱՄՆ-ն վերագործարկում է ընդհանրացված արտոնությունների համակարգի (GSP) տրամադրումը Հայաստանի համար։ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ նախագահի կողմից: GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։ Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը ) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։ ԵՄ-ի Ընդհանրացված արտոնությունների համակարգը (GSP) մշակված է՝ միջազգային առևտրի միջոցով գործընկեր պետությունների տնտեսական զարգացման նաջակցելու նպատակով։ Այն նախատեսում է համակարգում ընդգրկված ապրանքատեսակների իջեցված կամ զրոյական սակագներ ԵՄ ներկրումների համար։ Հայաստանն օգտվում է բարեփոխված GSP+ համակարգից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |