ԱԻՆ-ը հայտնել է «Բուրգեր Քինգի» պայթյունում տուժածների անունները 2 ապրիլի 2018 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին դեպքի վայրից պատմում է PanARMENIAN.Net -ի թղթակիցը։ 22:49 ԱԻՆ հաղորդմամբ,«Բուրգեր Քինգի» պայթյունում տուժածներն են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Ռուբինա Մարկոսյանը վիրահատվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: 22:10 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից PAN-ին հայտնեցին, որ «Բուրգեր Քինգի» պայթյունում վիրավորներից մեկը ծանր վիճակում է գտնվում. նրան վիրահատում են: Վիրավորները 8, ոչ թե 9 հոգի են, մեկը` սննդի կետի աշխատակիցներից: «Ազատություն» ՌԿ եթերում ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը հայտարարեց, որ վտանգ սպառնում է միայն 8-ամյա Ռուբինա Մարկոսյանին: Տուժածների թվում 3 հոգի ՌԴ, 2 հոգի` Իրանի քաղաքացի են:
Զոհեր չկան, տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության ու ՀՀ Ոստիկանության աշխատակիցները։
«Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։ Photo: Pan.am Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |