Գերմանիայի ոստիկանությունում քննում են ադրբեջանցի պատգամավորի դեմ բողոքը

Գերմանիայի ոստիկանությունում քննում են ադրբեջանցի պատգամավորի դեմ բողոքը

PanARMENIAN.Net - Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննում են մարտի 31-ին Քյոլնում միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպել էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ադիլ Ալիևը: Միջադեպի ժամանակ տուժած անձինք բողոք են ներկայացրել ոստիկանությանը նրա դեմ:

Միջոցառումն անցկացվում էր Քյոլնի հյուրանոցներից մեկում ադրբեջանական և թուրքական համայնքների համատեղ ջանքերով, այն անցնում էր «Կեցցե Ադրբեջանը, նրա միությունը Թուրքիայի հետ, առաջ Իլհամի հետ» կարգախոսով: Հանդիպմանը թույլ չէին տվել մուտք գործել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին, թեև հայտարարվել էր, որ հանդիպումը բաց է բոլորի համար, գրում է contact.az-ը:

Պատգամավորի թիկնապահները ուժ են գործադրել և ծեծի ենթարկել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներից մի քանիսին: Տուժածների թվում է եղել նաև ակտիվիստ Ռաուֆ Բաբաևը, որին թույլ են տվել մասնակցել միջոցառմանը և նույնիսկ ելույթ ունենալ, սակայն, երբ նա սկսել է քննադատել Ադրբեջանի կառավարությանը, նրան քշել են բեմից և ծեծել:

Ոստիկանություն է դիմել նաև Ռովշան Ղամբարը, ինչպես նաև մի շարք այլ անձինք: Հայցվորները պահանջում են քրեական հետապնդում սկսել և արգելել մուտքը Գերմանիա բռնության մասնակիցներին:

Ինքը Ալիևը հերքում է մեղադրանքներն իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, թե դահլիճից դուրս են հրավիրել միայն նրանց, ով վիրավորական պաստառներ է կրել Ադրբեջանի նախագահի հասցեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---