ՀՀ մարզերում 58 կիսակառույց կքանդվի, 119-ը՝ ավարտին կհասցվի

ՀՀ մարզերում 58 կիսակառույց կքանդվի, 119-ը՝ ավարտին կհասցվի

PanARMENIAN.Net - Իրականացվել են հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննություններ և պարզվել է, որ 206 կիսակառույցներից՝ 58-ը ունեն անբավարար տեխնիկական վիճակ և ծրագրի համաձայն ենթակա են քանդման 2019-2021թթ.:

119-ը բնակելի և 28 հասարակական շենք պիտանի է հետագա օգտագործման համար և շինարարության ավարտմամբ կարող է շահագործման հանձնվել ավելի քան 165 հազար քառ.մետր մակերես:

ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագիրը, որի նպատակը՝ հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված թվով 206 կիսակառույցների հետագա օգտագործման համար պետական քաղաքականության ամրագրումն է, համայնքների քաղաքաշինական և բնապահպանական միջավայրի կանոնակարգումը:

Կիսակառույցների շինարարության ավարտման ծրագիրն ընդգրկելու է 2019-2023թթ. ժամանակահատվածը, արժեքը կազմում է մոտ 34.3 մլրդ դրամ: Դա 35%-ով էժան է, քան համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարությունը, որի համար կպահանջվեր մոտ 52.8 մլրդ դրամ:

Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, համայնքների բյուջեների և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, հայտնում է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ծրագիրը հնարավորություն է ստեղծում նաև պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցների օտարման և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---