Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից

Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9 խորհրդականին։ Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ պետգերատեսչությունների էլեկտրոնային կառավարման հարթակում:

Աշխատանքից ազատված խորհրդականների թվում էին Էդուարդ Ներսիսյանը, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը:

Ապրիլի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության վերջին նիստն էր: Վարչապետը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Ըստ Սահմանադրության` մենք ներկայացնելու ենք հրաժարական», - ասել էր նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---