Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Դիմումը ներկայացվել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը:Հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:

Ընթերցեք նաև. «Դրայվով» վարչապետի 19 ամիսը. Ինչ արեց հեռացող կառավարությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---