Լրագրողների պաշտպանության կոմիտե. Ադրբեջանում թրոլերին ուղղորդում է նախագահի օգնականը

Լրագրողների պաշտպանության կոմիտե. Ադրբեջանում  թրոլերին ուղղորդում է նախագահի օգնականը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն վերջին շրջանում արդեն 2-րդ անգամ է քննադատական հոդվածով անդրադառնում Ադրբեջանում խոսքի ազատության և լրագրողների իրավունքների խախտումներին: Հոդվածի հեղինակ Գյուլնոզա Սաիդը շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ իշխանությունների ռազմավարությունն այդ հարցում մշակում և իրականացնում է նախագահի օգնական Ալի Հասանովը:

Այդ ռազմավարության բաղկացուցիչ մասն է քննադատող ձայների լռեցումը, կայքերի արգելափակումը, հաքերային գրոհները, թրոլերի կողմից պատվիրված հոդվածների տպագրումը: Այդ ամենը շարունակվում է նաև ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, գրում է Contact.az-ը:

2017-ի մարտին Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ կատարեց տեղեկատվության պաշտպանության մասին օրենքում, որոնք թույլ են տալիս առանց դատարանի որոշման կայքեր արգելափակել:

Ադրբեջանում լուրջ խնդիր են թրոլերն ու հաքերային հարձակումները՝ իշխանությունների ցուցումով: Թրոլերը հատկապես ակտիվանում են, երբ սոցցանցերում Ալի Հասանովին քննադատող նյութեր են հայտնվում: Հասանովը մերժում է իր մասնակցությունը թրոլերի գործունեությանը, սակայն հաջորդ օրն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մեղադրեց Հասանովին կառավարամետ մամուլում իր դեմ արշավ կազմակերպելու մեջ:

«5 տարի առաջ դու էիր զրպարտության արշավ կազմակերպել իմ դեմ կառավարամետ մամուլում»,-գրել է Կոզլարիչն իր Twitter-ում:

Ադրբեջանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, Մեյդան ՏՎ-ի, «Ազադլիգ» թերթի կայքերը, Turan TV-ի առցանց ռեսուրսը: Բոլոր այդ ռեսուրսներն այժմ գործում են արտերկրում և իշխանությունները չեն կարող փակել դրանք, սակայն, մեղադրում են ծայրահեղականության մեջ: Իսկ նման մեղադրանքների համար հիմք են ծառայել իշխանության վերնախավին կոռուպցիայի մեջ մեղադրելը:

Ադրբեջանի իշխանություններն արգելեփակել են կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային լրագրողական OCCRP նախագծի կայքը, «Ադրբեջանական լանդրոմատի» մասին հրապարակումներից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---