Telegram-ը ՌԴ-ում դատարանի որոշմամբ անհապաղ կփակեն13 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, դատական նիստը շատ արագ է ավարտվել: Ապացույցերի ներկայացման համար մոտ կես ժամ է պահանջվել, որից հետո դատավորները գնացել են խորհրդակցելու: Այդ ընթացքում «Ռոսկոմնադզորի» և ԱԴԲ ներկայացուցիչները հայտնել են, որ քանի որ Telegram-ը հրաժարվել է ծածկագրման բանալիները փոխանցել հատուկ ծառայություններին, այն սպառնում է պետության և հասարակության շահերին և կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից: Ընդամենը կես ժամ է պահանջվել դատավճիռ կայացնելու համար: Telegram-ի իրավաբանները նիստին ներկա չէին՝ հայտնելով, որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է նրանց «իրենց ներկայությամբ օրինականացնել բացահայտ զավեշտը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |