Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները15 ապրիլի 2018 - 21:02 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը պետք է մեկնարկի երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 08։15-ից։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մասնավորապես՝ նա ասել է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 08:15-ից պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։ Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել քաղաքացիներին բանկերից իրենց գումարները կանխիկացնել, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել։ «Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», - հայտարարել է Փաշինյանը: «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, որոնք ապրիլի 13-ից ցույցեր են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու նպատակով, փակել են Ֆրանսիայի հրապարակը։ Ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ազդարարվեց ընդդիմության քառօրյա հանրահավաքների սկիզբը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |