Ահարոնյան․ 29 քաղաքացի բերվել է ոստիկանական բաժանմունք

Ահարոնյան․ 29 քաղաքացի բերվել է ոստիկանական բաժանմունք

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժանմունքներ է բերվել 29 քաղաքացի։

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Առավոտյան ոստիկանների կողմից ուսանողներ էին բաժանմունք տարվել Աբովյան փողոցից՝ Իսահակյանի արձանի մերձակայքից, ինչպես նաև Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից։

Ընդդիմությունը 5-րդ օրն անընդմեջ ցույցեր է անցկացնում մայրաքաղաքում՝ փորձելով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Սարգսյանի թեկնածությունը քվեարկության է դրվելու ԱԺ-ում ապրիլի 17-ին ժամը 12։00-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---