Աժ-ում պայթուցիկ նյութի մասին կեղծ ահազանգ է ստացվել

Աժ-ում պայթուցիկ նյութի մասին կեղծ ահազանգ է ստացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984 թվականին ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:

Ապրիլի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---