ԱԳՆ-ն արձագանքել է Մարսելում ՀՀ հյուպատոսարանի և Մոսկվայի դեսպանատան միջադեպերին

ԱԳՆ-ն արձագանքել է Մարսելում ՀՀ հյուպատոսարանի և Մոսկվայի դեսպանատան միջադեպերին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Մարսելում Հայաստանի հյուպատոսարանի շենքի առջև՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման: Նրանք շենքից հանել են Սարգսյանի լուսանկարը և այրել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին ասաց, որ որպես հարձակում չեն դիտարկում այդ գործողությունը: Ըստ նրա, համայնքի մի շարք ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել ներս մտնել, իսկ ներս մտնելուց հետո որոշ ժամանակ չեն ցանկացել լքել հյուպատոսարանը:

«Հյուպատոսը նրանց առաջարկել է դուրս գալ: Վերջիններս լքել են շենքը՝ գողանալով նկարը (խմբ.- Սերժ Սարգսյանի)», - պատմել է Բալայանը:

Անդրադառանլով Մոսկավայում Հայաստանի դեսպանատան դիմաց ընդդիմության «Իմ քայլը» նախաձեռնությանը միացած ՀՀ քաղաքացիների՝ ռուս ոստիկանների կողմից բերման ենթարկվելուն, Բալայանն ասաց, որ յուրքանչյուր երկիր դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով պարտավորվում է ապահովել իր տարածքում դիվանագիտական գործունեություն ծավալող օտարերկրացիների անվտանգությունը:

Ավելի վաղ, Մոսկվայում ՀՀ դեսպանատան առջև բողոքի ակցիա իրականցնող ՀՀ քաղաքացիներին հրաժարվել էին ընդունել դեսպանատանը: Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց ռուսսաստանցի իրավապահները նրանց բերման էին ենթարկել, և ի պտասախան ակցիայի մասնակիցներից մեկի հարցին՝ թե ում կողմից է հաղորդում ստացվել, ռուս ոստիկանները պատասխանել են՝ դեսպանատնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---