Երևանում ոստիկանությունը 62 անձի է բերման ենթարկել![]() 21 ապրիլի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 21-ի առավոտից բերման է ենթարկում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարներին Երևանի փողոցներից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել բողոքի ցույցի 62 մասնակից: Նրանց տարել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երևանում արդեն 9-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ընդդիմադիր շարժումը, կոչ է արել ակցիայի մասնակիցներին ապրիլի 21-ին բողոքի ակցիան սկսել 7-րդ մասիվից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |