Հանրապետության հրապարակում հանրաքավաք է ընթանում (Թարմացվող)

Հանրապետության հրապարակում հանրաքավաք է ընթանում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 9-րդ օրը, հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Հանրապետության հրապարակում ողջ օրը մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ անելուց հետո։

Օրն ավելի լարված էր, քան նախորդը․ ոստիկանները մեքենաներ էին ջարդում և ճոճում, Սարգսյանը կոչ անում երկխոսության՝ անդառնալի կորուստների։ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսյանյանը Մալաթիայում հարվածել էր ցուցարարներին, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ ճանապարհներ էր փակում, ԱԱԾ-ն հայտնում կանխված ահաբեկչության մասին, փողոց փակած վարորդների դեմ քրգործեր են հարուցվել։

21։37 Կիրակի ժամը 11։00-ից կրկին սկսվում են երթերը։ Փաշինյանը լինելու է Էրեբունիում․ կոնկրետ տեղը նա չի հայտնում։

21:33 Պատգամավորն ասում է, որ շարժմանը միացած մեքենաների վարպետները պատրաստաստակամություն են հայտնել վերանորոգել ոստիկանների կողմից վնասած մեքենաները

21:23 «Արմեն Սարգսյանն ասաց, որ բռնությունների հետ կապված մտավախություն ունի: Ասացի՝ պրն Սարգսյան, ի՞նչ բռնությունների մասին եք խոսում: Ես մեր շարժման անունից պաշտոնապես երաշխավորում եմ, որ դրա որևէ մասնակից որևէ բռնություն չի գործադրելու ու մենք բնռություն գործադրելու որևէ ծրագիր չունենք ու բացառում ենք դա: Ասացի՝ մենք վարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն ու ուզում եմ տեսնել, որ բոլորս հաստատում ենք դա: Հուսով եմ՝ բոլորն արձանագրեցին այն, ինչ այստեղ տեղի ունեցավ՝ մենք մեր այս պարտավորությամբ բառացում ենք բռնությունը»:

21։22 Փաշինյանն ասում է, որ կա նաև «պլան բ» բանակցային մանյովրի համար, սակայն շեշտում է, որ բանակցությւոնները կարող են լինել միմիայն Սարգսյանի անցնցում հեռացման մասին։ Նա խնդրում է լիազորել իրեն նման բանակցությունների համար, հրապարակը գոչում է՝ «Այո»։

21։21 Փաշինյանը կրկնում է իշխանափոխության ճանապարհային քարտեզի 5 կետերը․ 1, Սարգսյանի հրաժարականը 2․ ԱԺ-ն ընտրում է հրապարակի ընտրած թեկնածուին 3․ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն 4․ արագորեն օրենսդրական երաշխիքներ են ստեղծվում առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար 5․ քաղաքական պայմանավորվածության արդյունքումօրենքով սահմանված ժամետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրն այնքան ժամանակ, մինչև դա, օրենքով որից հետո տեղի են ունենում արտահերթ ընտրություններ

21։28 Փաշինյանն ասում է՝ ընթացքում վնասված բոլոր մեքենաները վերանորոգվելու են բյուջեի հաշվոին, բացի այդ՝ շարժմանը միացած վարպետները պատրաստակամություն են հայտնել անվճար անել այդ աշխատանքները։

21։19 Սերժ Սարգսյանի պարագայում նա չի կարող հրավիրել իրեն հրապարակ, քանի որ վստահ չէ, որ կապահովի իրավիճակի կառավարելիությունը, իսկ ինքը Փաշինյանը չի գնա կառավարական շենք։ Բանակցությունը հնարավոր է որևէ չեզոք վայրու, օրինակ՝ «Մարիոթ» յուոանոցում։ «Ես հստակ արձանագրեցի, որ միակ օրակարնը իշխանությունն անցնում ձևով հանձնելն է, այլ թեմա չի կարող լինել օրակարգային», - ասում է նա։

21։15 Փաշինյանը պատմում է Արմեն Սարգսյանի հանդիպման մասին․Փաշինյանն ասել է նախագահին, որ իր մտահոգությունները փարատելու ձևը Սարգսյանի հրաժարականն է։ Երբ նախագահը հարցրեց, թե ինչ՝ բանակցելու ոչինչ չկա", նա պատասխանեց՝ հանրահավաքը պատրաստ է բանակցել Սերժ Սարգսյանի խաղաղ հրաժարականիօ պայմանները։ Ըստ էության, Արմեն Սարգսյանն, ըստ Փաշինյանի, հարցրեց՝ որտեղ ու ինչպես է պատկերացնում այց բանակցությունները։

21։14 Ըստ պատգամավորի, իշխանությունների նպատակը հավաքվածներին սադրանքների մեջ ներքաշելն է։ Նա կոչ է անում վարվել քրիստոնեաբար՝ աջը դեմ տալ, եթե ձախ այտին հարվածեն։

21:04 Փաշինյանն ասում է՝ երբն իրեն փորձեցին բերման ենթարկել, ժողովուրդը լցվեց մերձակա խաչմերուկները 20 րոպեյվա ընթացքում։

20։27 Իսկ լրագրող Համլետ Ղուշյանը կոչ արեց Սիրուշոյին ու Հենրիխ Մխիթարյանին միանալ ընդդիմությանը։

20։17 Դավիթ Սանասարյանը կոչ է անում չվճարել կոմունալ ծառայությունները

20։07 Ի դեպ, Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերկուկը կիսով չափ փակել են դաշնամուրով ու երաժշտություն են նվագում։

19։46 Ելույթ ունեցավ անչափահաս մի երեխա, ով Փաշինյանին Մոնթեի հետ համեմատեց ու բողոքեց 104 զինվոր զոհվելուց։

19։26 Ժամը 19։00-ին հրապարակ էր եկել նախագահ Արմեն Սարգսյանը, ով առաջարկել էր Փաշինյանին երկխոսել ու ստացել հրապարակ գալու պատասխան առաջարկ։ Զրույցի բովանդակությունն առայ-մ հայտնի չէ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---