Բալթիկ տանը ցուցադրվելու է «Կոմիտասի երգերը» ներկայացումը

PanARMENIAN.Net - «Կոմիտասի երգերը» ներկայացումը ապրիլի 1-ին ցուցադրվելու է Բալթիկ տանը, հաղորդում է Ռոսբալթը հղում կատարելով Սանկտ-Պետերբուգի Մշակույթի կոմիտեի մամլո ծառայությանը: «Պարի բոլոր սիրահարները եզակի հնարավորություն կունենան տեսնելու ներկայացումը, որը նոմինացված է «Ոսկե դիմակ» մրցանակին: Ժամանակակից խորեոգրաֆիայի եւ հայկական ժողովրդական երաժշտության, պարի դինամիկայի եւ հնագույն որմնանկարների մոնումենտալության համատեղումը բեմադրությունը յուօրինակ եւ անսպասելի է դարձնում հանդիսատեսի համար»,- ասվում է մամլո-հաղորդագրությունում:



Երեւանում High Fest թատերական խոշորագույն փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջող ելույթից հետո, Նատալյա Կասպարովայի պարային խումբը ներկայացրել է «Կոմիտասի երգերը» Մոսկվայում, Արխանգելսկում եւ Սանկտ-Պետերբուրգում:



Նշենք, որ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականին Կուտինա բնակավայրում Թուրքիայում, 1881 թվականին տեղափոխվել է Հայաստան` Էջմիածին, որտեղ ընդունվել է հոգեւոր սեմինարիա, որտեղ ոչ միայն ընդհանուր, այլեւ երաժշտական կրթություն է ստացել: 1915 թվականին Կոմիտասը դարձել է հայկական ջարդերի ականատեսը, նա չի կարողացել դիմանալ այդ տեսարաններին, եւ ծանր հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. Կոմիտասը մահացել է 1935 թվականին Փարիզի հոգեբուժարաններից մեկում: 1936 թվականին նրա աճյունը տեղափոխվեց Երեւան եւ թաղվեց Պանթեոնում: Կոմիտասն անգերազանցելի ներդրում է ունեցել հայ մշակույթում, հիմք դնելով պրոֆեսիոնալ հայկական երաժշտությանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---